Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն՝ հանրահավաքում փող բաժանելու մասին

Քաղաքականություն
c2072a7bed0227d8ee9afd0974d9e5a3

Մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրարշավին ձեւակերպվել է ամենակարեւոր հարցը: Այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ վստահեցնելով, որ այդ հարցը ՀԱԿ-ն է ձեւակերպել եւ ներկայացրել դատախազությանն ու հանրությանը, մասնավորապես այն հանցագործությունները, որոնք կատարվել են գործող քաղաքապետի կողմից: 

«Իշխանություններն իրենք իրենց ձեռքով են ներկայացրել փաստերի մի ցուցակ, ըստ որի՝ Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ, գրավելով պետական պաշտոններ, կուտակել է՝ 6-10 մլն ԱՄն դոլար արժողությամբ հսկայական մի ունեցվածք: Դա հենց իր խոստովանությամբ ոչ ժառանգություն է ստացել, ու ոչ էլ կարողացել է գնել իր օրինավոր աշխատավարձով եւ ոչ էլ կողմնակի եկամուտներով է եղել: Մենք գործ ունենք ժողովորդին թալանելու հանցագործության հետ»,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ իշխանությունները բաց քարտերով հայտարարում են, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ թալանել են ու կթալանեն. «Առաջիկա ընտրությունները վերածվում են հանրաքվեի հետեւյալ հարցադրումով՝ արդյոք Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը թալանով ստանալու է ժողովրդի մանդատը: Իշխանություններն ասում են՝ այո, արել ենք թալան, լավ ենք արել ու այդպիսով էլ ստանալու ենք ժողովրդի քվեն: Արդյո՞ք ժողովուրդը ցանկանում է դադարեցնել այս թալանը երկրում ու պետական իշխանությունը հանձնել մի ուժի, ինչպիսի ՀԱԿ-ն է, որն ունի անբիծ կենսագրություն: Սա թասիբի, արժանապատվության հարց է: Գնանք ու մերժենք այս թալանչի ուժին եւ նրանց կեղծիքի հնարավորությունները էապես կսահմանափեն»: 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ավագանու ընտրություններին իշխանությունները փորձեցին երեւնցուն թյուրիմացության մեջ գցել՝ ասելով, որ սա աղբ թափողի ընտրություններ են. «Սրանով փորձում էին քաղաքական պատասխանատվությունից խուսափել: Մինչդեռ մենք ճիշտ մեսիջ ուղարկեցինք, որ սրանք քաղաքական ընտրություններ են, ու մենք մեծամասնություն ենք ունենալու նոր ավագանու կազմում»: 

Նա չբացառեց հետընտրական դաշինքները ոչ իշխանական ուժերի հետ: Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե երեկվա ԲՀԿ հանրահավաքի ժամանակ գումար է բաժանվել, տիկին Զոհարբյանը հայտարարեց. «Մեզ համար կանխատեսելի էր, որ քարոզարշավի որ փուլում ինչ ապատեղեկություն էր տարածվելու: Վերջին շաբաթվա ընթացքում էլ նման տեղեկություն պետք է տարածեին, նորմալ է»: