Կրկնօրինակել են Մշտական խորհրդի նիստը
Հայաստանի մոտ 60 երիտասարդներ այսօր հավաքվել են Երևանում՝ կրկնօրինակելու ԵԱՀԿ հիմնական որոշում կայացնող մարմնի՝ Մշտական խորհրդի նիստը:
Երկօրյա ԵԱՀԿ մոդել համաժողովը կազվակերպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Երիտասարդ առաջնորդների դպրոցի հետ համատեղ:
Մասնակիցները քննարկել են հորինված երկրներ՝ Աբանդիայի և Գրուվլանդիայի միջև հարաբերությունները, որոնք կարիք ունեն համատեղ լուծել աճող միգրացիայի, տնտեսական անկայունության և մարդկանց թրաֆիքինգի մարտահրավերները:
«Բազմակողմ ֆորմատով այս սիմուլյացիոն բանակցությունների միջոցով երիտասարդ մասնակիցները փորձում են իրական մարտահրավերներին լուծումներ գտնել,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը,-Այն նաև կընդլայնի երիտասարդների գիտելիքները ԵԱՀԿ աշխատանքի և վերջինիս ավտանգության վերաբերյալ եզակի և բազմակողմ մոտեցման մասին»։
Մինչև համաժողովը, մասնակիցները վերապատրաստվել են պրակտիկ բանակցությունների հմտությունների և հանրային խոսքի ոլորտներում, և մասնակցել են մի շարք թեմատիկ սեմինարների՝ ԵԱՀԿ-ի, միգրացիայի և միջազգային հարաբերությունների թեմաներով:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է ԵԱՀԿ մոդել համաժողով 2008 թ.-ից: