Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոչընդոտում են «Բարեւ Երեւանի» ակտիվիստներին (տեսանյութ)

Քաղաքականություն
073921b13f6420306966feade456941d

Նոր Նորքի 5-րդ զանվածում, Միկոյան փողոցի վրա Վարդան անունով մի քաղաքացի իր խմբով խոչընդոտում է «Բարեւ Երեւան» դաշինքի ակտիվիստներին բուկլետներ բաժանել այդ հատվածում:

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը.

«Քաղաքացու հետ քիչ առաջ ունեցած հեռախոսազրույցը անգամ բավարար չեղավ հասկացնելու, որ նա քրերորեն պատժելի արարք է թույլ տալիս. «ոչինչ, եթե պատժելի արարք եմ կատարում, թող պատժեն»»

Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է թողել Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում, ինչպես նաեւ պահանջել է ապահովել ոստիկանների ուղեկցություն՝ քարոզչական խմբի աշխատանքներն ապահովելու համար:

Այս պահին նա գնում է դեպքի վայր, որտեղ հավաքվել են թաղային հեղինակությունները, իսկ ակտիվիստները սպասում են ոստիկաններին ու լրատվամիջոցներին: