Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առաջին բարև տվողը մեր Արծվիկ Մինասյանն էր»

Քաղաքականություն
ae9c8b965ae057b0fd4be46a8f9179d4

Երեւանի քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը համոզված է՝ եթե ավագանու ընտրությունները լինեն արդար, ապա ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը չի հաղթի։

Իսկ թե ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում՝ հարցին՝ նա պատասխանեց. «Դաշնակցությունը»:

Ըստ նրա՝ մեր երկրում ընտրազանգվածը ձեւավորվում է խնամի-բարեկամական, անձնական հարաբերությունների շնորհիվ, որտեղ իշխանությունները անգերազանցելի են. «Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Երևանի ավագանու ընտրությունները նսեմացնի: Մեր խնդիրը ապացուցելն է, որ սա լուրջ քաղաքական ընտրություն է: Մենք ամեն ինչ անում ենք, որ այս ընտրությունները երկու արդյունք տան՝ դիտվի սա որպես հանրաքվե ոչ ասելու այս իշխանություններին, անվստահության հանրաքվե լինի, որից կշահի նախ եւ առաջ ընդդիմադիր դաշտը եւ ընդդիմադիր դաշտի մեջ հատկապես այո ասեն ՀՅԴ-ին»:


Սակայն ինչ երաշխիք ունի ՀՅԴ-ն, որ ընդդիմադիր քաղաքապետին իշխանությունները իրենցով չեն անի հարցին,Ամեն Ռուստամյանը պատասխանեց. «Այդ տրադիցիան միշտ էլ գոյություն ունի: Եթե ձեզ թվում է, թե հիմա իրենց միջոցները չեն բավականացնում իրենցով անելու ամբողջ ընդդիմադիր դաշտը, սխալվում եք, հերիքում է: Բոլոր նրանք, ովքեր այդ միջոցներից ազդվել են, արդեն գտնվում են իշխանական դաշտում: Մենք ունեցել ենք այդպես թիթեռի կյանքով քաղաքական գործիչներ, որոնք դժգոհել, բողոքել են իշխանություններից, իսկ հիմա իշխանական դաշտում առաջին շարքում են»:

Անդրադառնալով Հայաստանի ներկայիս իրավիճակին՝ Ռուստամյանն ասաց.«Այսօր երկրում իրավիճակը փոխվել է, ժողովրդի ձայնը գնելը հեշտ չի լինի, մարդիկ այնքան են զզվել, որ այսօր կորցնելու բան չունեն»:

Հարցին, թե ՀՅԴ-ի ու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավների մեջ ոճային նմանություն չի տեսնում արդյոք Ռուստամյանը, պատասխանեց. «Բարևը հո՞ Րաֆֆունը չէ, բարևն Աստծունն է: Եթե ուզում եք իմանալ առաջին բարև տվողը մեր Արծվիկ Մինասյանն էր, որ 2009-ին բոլորին բարևում էր: Մեր խնդիրը բարև տալը չի, այլ իշխանափոխության հասնելը»: