Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պ. Հայրիկյան. «Կարող են դատը սկսել»

Քաղաքականություն
90c09b2541a820fff32d91970c23a685

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը ստացել է իր դեմ կատարված մահափորձով հարուցված քր. գործի նյութերին ու մասամբ ծանոթացել։

Այս գործով մեղադրվում է մեկ այլ նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը։

«Փաստաբանի հետ կապի մեջ եմ։Կարող են այս ամիս դատն սկսել»,-Facebook-ի իր էջում գրել է բուժվելու նպատակով Բելգիայում գտնվող Պարույր Հայրիկյանը

Նա նաև նշում է, որ հետևում է Հայաստանի քաղաքական կյանքին. «Անմակարդակ դրսեւորումները չափազանց շատ են, բայց ամենանողկալին, չեմ էլ ասի՝ զազրելին, որովհետեւ դա միայն նողկալի էր, գիտեք որն էր։ Ահա թէ ինչ է նշանակում չհասկանալ, թէ ինչ էր նշանակում 1987 թուականին ԱԻՄ ստեղծումը»։

Հայրիկյանը նաեւ նշել է, թե իրեն ասել են՝ հրաշքով է կենդանի մնացել։