Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղվարդի ոստիկանապետի դին՝ գերեզմանոցում

Հասարակություն
c6da029b7ebb29908d1c1b33a722f964

Այսօր Հրազդան քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել է ոստիկանության Եղբարդի ոստիկանության պետ Կորյուն Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Ոստիկանության լրատվության բաժնից «Ա1+»-ին հայտնեցին, որ այս պահին հանգամանքները պարզվում են։

Ըստ ԱԻՆ-ի՝  մայիսի 2-ին, ժամը 09.32-ին Եղվարդի ոստիկանության պետ ոստ. գ-տ Կ. Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը ս.թ մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում "Նիսսան" մակնիշի 050ՈU03 պետհամարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից և նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանած իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կ .Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով: