Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարանների գներն աճել են

Հասարակություն
f4111d2ea514143229b9e4a6b7b2f3c3

2013թ. մարտին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 16282 գործարքներ, որոնց քանակը 2013թ. փետրվարի համեմատ աճել է 11.7%-ով, իսկ 2012թ. մարտի համեմատ ` 17.9%-ով:

2013թ. մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4132 օտարման գործարքների 73.2%-ը կազմել են առուվաճառքները, 26.7%-ը` նվիրատվությունները և 0.1%-ը` փոխանակությունները:

Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39.6%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 38.2%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:

2013թ. մարտին, 2013թ. փետրվարի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը աճել է 13.5%-ով, իսկ 2012թ. մարտի համեմատ ` 14.5%-ով:

2013թ. մարտին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 64.0%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2013թ. մարտին, 2013թ. փետրվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 28.9%-ով, իսկ 2012թ. մարտի համեմատ` 8.7%-ով:

2013թ. մարտին Երևան քաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների /պայմանագրային/ գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, հետևյալ շուկայական միջինացված գները.

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2013թ. մարտին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013թ. փետրվարի համեմատ, աճել են 0.7%-ով:

2013թ. մարտին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 349 բնակարաններ, որոնց քանակը, 2013թ. փետրվարի համեմատ նվազել է 13.0%-ով, իսկ 2012թ. մարտի համեմատ աճել ` 7.4%-ով:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2013թ. մարտին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013թ. փետրվարի համեմատ, աճել են 0.5%-ով:


Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն։