Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Մայիսի 2-ին, ժամը 09.04-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վ.Փափազյան փողոցի թիվ 17 շենքի 35-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 09.20-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգարանում հայտնաբերել է 1934 թ. ծնված Սանդուխտ Միքայելյանի դին:
***
ՃՏՊ` հրդեհի բռնկումով
Մայիսի 2-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 079LL02 պետհամարանիշով (վարորդ` Հ.Ստեփանյան) և «Շեվրոլե» մակնիշի 501UO01 պետհամարանիշով (վարորդ` Գ.Ոսկանյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: ՃՏՊ-ի հետևանքով «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի ուղևոր՝ 1956 թ. ծնված Կ.Մանուկյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: