Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան ընկել է հանգստացողների վրա

Հասարակություն
45a80289e268d3218a07d31b5a9c54c1

Մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում գտնվող տաղավար-զրուցարանի վրա:

Վթարի  հետևանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, վարորդ՝ 1976 թ. ծնված Վրույր Ղազարյանը, և ուղևորներ՝ 2007 թ. ծնված Սերոբ Ղազարյանը, 2002 թ. ծնված Սիլվիկ Ղազարյանը, 1984 թ. ծնված Հերմինե Օհանջանյանը, 1998 թ. ծնված Աիդա Թունյանը և տաղավար-զրուցարանում գտնվող Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 1973 թ. ծնված Հայկ Մարտիկյանը:

Վիրավորվել են ավտոմեքենայի մյուս ուղևորներ (Քարահունջ գյուղիբնակիչներ)՝ 1990 թ. ծնված Գրիգոր Ավետյանը, 1972 թ. ծնված Մալվինա Ղազարյանը, 1992 թ. ծնված Նոնա և 2003 թ. ծնված Վահե Թունյանները: