Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ր. Հովհաննիսյան. «Պատրաստվեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
89cc948643385d3e51399d8336da96be

Մեծ հանդիպում՝ մայիսի 5-ի ավագանու ընտրություններից առաջ։ Այսօր այս խորագրի շրջանակներում Ազատության հրապարակում «Բարև, Երևան» դաշինքը հանդիպեց իր ընտրողների հետ։ Նախորդ հավաքների համեմատ հրապարակում ներկաների թիվը նվազել էր։

Հանրահավաքին ներկա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իր իսկ խոսքերով եկել էր հրապարակ ՝ բարևելու Երևանին եւ հայտնելու. «Պատրաստվեք բոլորս միասին, ես էլ ձեզ հետ, ՀՅԴ, ՀԱԿ, Առաքելություն, ՀՀԿ, եթե ուզում եք, Օրինաց, մայիսի 5-ից հետո ունենք նոր վիճակ և այդ նոր վիճակը առանց համար «Բարև, Երևան» դաշինքի չի լինելու»

«Բարև Երևան» դաշինքը գլխավորող ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանը հավաքվածներին կրկին վստահեցրեց, հաղթելու են եւ փոխելու կառավարման համակարգը։

Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։