Կին պատգամավորներն էլ աշխատեցին (տեսանյութ)
Այսօր՝ Աշխատավորի օր օրենսդիրները Եռաբլուրում էին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Եռաբլուրում այսօր 150 եղեվնի տնկվեց; Բահը ձեռքներին քրտնաջան աշխատանքի էին լծվել նաեւ ՀՀԿ կին պատգամավորներ;
«Երբ պատկերացնում ես, որ անում ես մի գործ, որը մնալու է քեզնից հետո եւ հուսով եմ, որ այս ծառը կկպչի եւ կապրի շատ ավելի երկար, քան բախտն ինձ է կյանք տվել, ոչ մի ծանրություն ու ֆիզիկական դժվարություն չես զգում»,-ասում է ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
Այսօրվա ծառատունկի կազմակերպիչը՝ Երիտասարդական խորհրդարանը հրավիրել էր ԱԺ բոլոր ուժերին, սակայն ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» եւ նույնիսկ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՕԵԿի պատգամավորները բացակայում էին;
Ընդդդիմադիր ուժերից ներկա էր միայն ՀՅԴ- պատգամավոր՝ Արծվիկ Մինասյանը. «Սա ծառատունկ է եւ գովերգելի նախաձեռնություն է, կարծում եմ` այսպիսի նախաձեռնությունները շատ պետք է լինեն ու ամենակարեւորը նման միջոցառումները արդյունավետ լինեն, ոչ թե քաղաքապետական միջոցների նման անարդյունավետ ծախսումներ լինեն»։
Իսկ ինչո՞ւ է Երեւանի ավագանում ընտրություննրից առաջ ՀՅԴ պատգամավորը մասնակցում մի միջոցառման, որտեղ ՀՀԿ-ն մեծամասնություն է. «Չնայած` քաղաքապետական ընտրություններից առաջ է, բայց հուսամ, որ ոչ թե քարոզչական, այլ, ըստ էության, բովանդակային, նախաձեռնողական բնույթ կունենա»։