Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարեւ Երեւանը» ցուցակներ է ուզում

Քաղաքականություն
50b1db5154582ce20599ffb6d19fb33d

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Երեւանի ավագոնու ընտրությունները լավ հնարավորություն է համարում, ստեղծած վիճակից դուրս գալու համար։

Ըստ նրա՝ «Բարեւ Երեւան» դաշնիքը ազնվորեն գնում է փոփոխության։

«Մենք տեղ չունենք նահանջելու։ Այսօր կարեւորն այն է, որ իշխանության մենաշնորհը կոտրենք, որ կանգնած է պետության կոկորդին։ Ժողովուրդը այսօր ոչ թե պետք է պաշտպանի Բարեւ Երեւանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ իր քվեն մեզ տալով, պետք է պաշտպանի իր ապագան»,- Ազատության հրապարակում ասաց նա։

Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը կոչ արեց հավաքվածներին ու առհասարակ բոլոր երեւանցիներին, Բարեւ Երեւանի կենտրոնական շտաբ ներկայացնել իրենց մարդկանց ցուցակները, ովքեր երկրում չեն, կամ մահացել են։

Հանրահավաքն ավարտվեց։