Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանվոր եմ, բայց թագավոր եմ» (տեսանյութ)

Քաղաքականություն
7a77c150807d183af592037e5149587f

«Կեցցե՛ մայիսի մեկը», «Կեցցե՛ խորհրդային Հայաստանը»,- այս վանկարկումներով այսօր Կոմունիստները մեկնարկեցին մայիսմեկյան իրենց շքերթը: Աշխատավորի համաշխարհային օրը Հայաստանի կոմունիստները փողոց են դուրս եկել կարոտախտով: Այսօր նրանք բավարարվում են ոչ թե շքեղ տոնախմբություններով, շքերթով ու հրավառությամբ, այլեւ ավանդական դարձած երթով, որը ավարտվում է  Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ:

«Ինձ համար սա ծնունդից էլ մեծ բան է` իսկական տոն է սա: Իմ երջանկությունն է»,- ասում է Արշակ Սարգսյանը: Ընկեր Սարգսյանն իր բոլոր շքանշանները վաստակել է Խորհրդային միության ժամանակ: Այսօր տոնական տրամադրությամբ եւ հագուստով էին նաեւ բոլոր մյուս կոմունիստները, այդ թվում տարբեր շրջաններից մայրաքաղաք ժամանածները;

Կոմունիստներից Դոնարա Նալբանդյանը մեծ հպարտությամբ է հիշում` խորհրդայաին տարիներին որեւէ գործազուրկ չկար, իսկ այսօր
«Մեր ժողովրդի մեծամասնությունը աշխատանք չունի»,- ասաց Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղարը:
Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը խոստացավ` խորհրդային կարգերը վերականգնվելու են, եթե նույնսիկ իրեն բախտ չվիճակվի տեսնել այդ օրը :

«Կգա ժամանակը և այստեղ կանգնած կլինի մեկ ուրիշ Թովմասյան, և այդ ժամանակ դուք կլսեք նրան»,- վստահ է ընկեր Թովմասյանը:

Մայիսի մեկին կոմունիստները ջանք չեն խնայում, որ գոնե Երևանում զգացվի խորհրդային շունչը: Այսօր մայրաքաղաքի փողոցներում հնարավոր է տեսեն ծերունիների` բազմաթիվ շքանշաններով, մուրճ ու մարգաղով կարմիր դրոշներ: Նրանց շարքերում կան նաեւ կոմունիստական ոգով դաստիարակված երեխաներ` պիոներական կարմիր վզկապներով: «Բանվոր եմ, բայց թագավոր եմ», «Մայիսը առաջ էր, ամսի մեկին մենք տոնում էինք, մայիսի երկուսին էլ գնում էինք ուտել-խմելու», - կոմունիստներն հենց այսպես են հիշում խորհրդային մայիսի մեկը: