Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ի դիմումին ընթացք կտրվի

Քաղաքականություն
43bee7d18d1beb9e7df07037f5f64371

Այսօր ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի «Հանցագործություն կատարելու մասին» հաղորդումը: Դիմումին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:

ՀԱԿ ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին խնդրում են պարզել «Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռք բերման կապը կոռուպցիոն երևույթների, մասնավորապես, «ատկատների» կամ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների իրականացման հետ»:

«Փաստինֆո»