Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեմ են ՀՀԿ թեկնածուները

Քաղաքականություն
59ba8202ad5a3cd4ce8d7001eeae582f

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից լուսաբանման ամենամեծ ծավալին արժանացել է ԲՀԿ -ն:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց Երևանի ավագանու 2013 թվականի մայիսի 5 -ի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը:

Այս անգամ հետազոտության օբյեկտ են հանդիսացել 4 համապետական հեռուստաալիքներ՝ «Հ1», « Երկիր մեդիա», « Կենտրոն», «Հ2», մեկ մայրաքաղաքային հեռուստաալիք՝ «Արմնյուզ», ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:

« Նախընտրական քարոզչության առաջին երկուսուկես շաբաթներին այս ԶԼՄ - ները չեն ցուցաբերել խտրական վերաբերմունք որևէ թեկնածուի նկատմամբ: Ընտրությունները առավել ակտիվ լուսաբանում է « Կենտրոն» հեռուստաընկերությունը»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով այս ընտրություններում գրանցված աննախադեմ իրողությունը ՀՀԿ - ի դեմ մեծամասամբ բացասական լուսաբանումներ են.« Անցած երկու ընտրություններում ՀՀԿ -ն միշտ առաջատար է եղել դրական լուսաբանումների թվով, իսկ ավագանու ընտրություններում ՀՀԿ - ին հեռուստաընկերությունների 14 անդրադարձերից 7- ը եղել է բացասական, իսկ 6-ը դրական: Սա աննախադեպ իրավիճակ է Հայաստանի ընտրությունների պատմության մեջ, քանի որ նախկինում իշխող քաղաքական ուժը չի ունեցել այսչափ արտահայտված բացասական լուսաբանում»:

Բորիս Նավասարդյանը որպես բասական երևույթ նշեց բանավեճերի բացակայությունը. « Կարծում եմ հեռուստաընկերությունները թեկնածուներին հրավիրում են, սակայն վերջիններս հրաժարվում են: Բանավեճերին կտրուկ դեմ են լինում հիմնականում ՀՀԿ -ի թեկնածուները» :