Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատյանը փոխնախարարին հրավիրեց իր կաբինետ (տեսանյութ)

Քաղաքականություն
38417eca1ec45d5f8128a8be91602101

Այսօր ԱԺ հերթական քառօրյան սկսել խորհրդարանի նապխագահ Հովիկ Աբրահամյանին դժվարությամբ ստացվեց: Պատգամավորների մեծ մասը նիստերի դահլիճ մտան ուշացումով եւ աղմուկով, նրանց մեծ մասի համար գրանցումը նորից կրկնվեց: «Մեծն Հակոբյանին էլ գրանցեք (նկատի ուներ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին-խմբ.), հարգելի գեներալներ»,- պարբերաբար դիմելով պատգամավորներին՝ լռության կոչ էր անում Հովիկ Աբրահամյանը:

Իսկ նիստի ընթացքում նախորդ օրերին քննարկված հարցերի քվեարկությունից հետո ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս փոփոխություններով անհատ ձեռներեցների, հաստատագրված եւ արտոնագրային հարկեր վճարողների համար, անկախ նրանց ամսական եկամուտից, նախատեսվում է հաստատագրված 5000 դրամ վճարում՝ ներկայիս 1000 դրամի փոխարեն:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անընդունելի համարեց օրենքի այս կերպ փոփոխությունը. «Նույն օրենքը րոպե մեկ բերում եք փոփոխության, սա խոսում է ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին: Եթե այսպես շարունակվի ու դուք մնաք փոխնախարար, պարոն Արամյան, մենք 23 տարի շարունակ այս օրենքը անընդհատ փոփոխելու ենք: Երբ ձեր նախարարին ենք հասցնում այս հարցը, ստացվում է էն կատուների նման, որ ոնց գցում եք, ոտքերի վրա են կանգնում: Եթե իմ բերած փաստարկներից հետո ձեր մեջ դեռ կասկած կա, ես ձեզ խնդրում եմ գալ իմ կաբինետ ու ես ձեզ կտրամադրեմ Էստոնիայի փորձը, որտեղ կենսաթոշակային հիմնադրամի համար 4 տոկոսը գործատուն է տալիս, իսկ 2 տոկոսը՝ աշխատողը»:
Վարդան Արամյանը, հակադարձելով Հրանտ Բագրատյանին, ասաց. «Իմ պարտականությունն է ճիշտ տեղեկություններ տրամադրելը, եւ ես սիրով, իհարկե, կգամ ձեր կաբինետ այս հարցը քննարկելու եւ նաեւ հատուկ ձեզ համար տպել բերել եմ էլեկտրոնային տարբերակը Էստոնիայի փորձի»:

Իր ելույթում Հրանտ Բագրատյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները հիմքից սխալ մխանիզմ է. «Վերջ տանք այդ պատմությանը կամ էլ ստիպված ենք այդ սխալի վրա նոր սխալներ կատարել: Այս փոփոխություններում ինտելեկտ դրված չէ, այստեղ մտածված չէ բիզնես հանրույթի հարամարության համար, սա միայն խանգարելու է: Ես վստահ եմ, որ այս կառավարությունը գնալու է ու մյուսը տգեղ փաստի առաջ է կանգնելու, քանի որ ստիպված է լինելու փոխելու նորից այս օրենքը»: