Ընտրողների թիվը նվազում է
«Ապրիլի 24-ի դրությամբ Երևանում հաշվառված է 816.739 ընտրող»,- այս տվյալները ներկայացրեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը՝ նշելով, որ այն դեռ վաղ է վերջնական համարել:
« Մինչև ապրիլի 24-ը մեր կատարած հաշվառումներով ընտրողների թիվն 817.814 էր,սակայն վերջին հաշվառումն եկավ փաստելու,որ ընտրողների թիվն նվազել է 1075-ով»,-նշեց նա:
Հովհաննես Քոչարյանը վստահեցնում է,որ ոստիկանությունը հետևողական աշխատանքներ է տանում հատկապես 10-ից ավելի մարդ հաշվառված հասցեներում:
«Մենք անպայման հանդիպում ենք այն հասցեների բնակիչների հետ,որտեղ 10-ից ավելի մարդ է հաշվառված:Մեր կատարած ճշտումների արդյունքում շատ անգամ ընտրողների թիվը նվազում է,քանի որ շատ կան անճշգրտումներ»,-մեկնաբանում է նա:
Ի դեպ, Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց,որ Երևանի ավագանու ընտրություններին կարող են քվեարկել նաև մայրաքաղաքի գրանցում չունեցողները:
«Եթե բնակիչն ունի 6 ամսվա հաշվառում Երևանում,կարող է մասնակցել ընտրություններին:Մենք այդպիսի 3375 ընտրող ունենք»,-պարզաբանեց նա: