ՕԵԿ-ական. Կանխել Վահագն Խաչատրյանի ընտրվելը
«ՕԵԿ-ը հաղթելու է ընտրություններին եւ քաղաքապետը լինելու է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը». -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕԵԿ ավագանու ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Հովհաննես Շահինյանը:
Նա կարծում է, որ իրենց թեկնածուն այն վարչարարն է, որի «կառավարման համակարգի կայացման մեթոդոլոգիան ուղղակի պետք է օգտագործվի մեր կառավարության մյուս նախարարություններում, գերատեսչություններում»:
«Այսօր մենք պետք է դիտարկենք թիմին, ոչ թե ծրագրերին: Առաջին հերթին թիմը գլխավորողներին, թե ինչքանով են նրանք կենսունակ կյանքի կոչելու այդ ծրագրերը»,-հավելեց Շահինյանը:
ՕԵԿ ներկայացուցիչը վերջում անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին եւ հավելեց, որ չպետք է թույլ տալ, որպեսզի նա նորից պաշտոնավարի:
«Շատ վտնագավոր է: Նրա պաշտոնավարման օրոք տասնյակ հազարավոր ավտոտնակներով կառուցապատվեցին մեր մայրաքաղաքի, մեր շրջանների բակերը ես շատ լավ եմ հիշում»,-ասաց Շահինյանը: