Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց քարոզարշավին (տեսանյութ)

Քաղաքականություն
9363171d664191e44e2673293e6c1247

«Բարև, Երևան» դաշինքի բուկլետներ բաժանելը ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանի համար քաղաքացիների հետ շփման և իրենց ծրագրերի մասին խոսելու ևս մեկ առիթ է։

Այսօր Դավիթաշեն համայնքի եկեղեցու դիմացի մայթից «Բարև, Երևան» դաշինքը երթով շարժվեց դեպի Դավիթաշեն 2-րդ թաղամաս։ Սա դաշինքի 3-րդ հանդիպում է դավիթաշենցիների հետ։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես խոստացել էր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին շաբաթը լինելու է իր գործընկերոջ կողքին։ Ավանդույթի համաձայն Րաֆֆի Հովհաննիսյանը երթի ժամանակ բարևեց բոլորին, մտավ ճանապարհի բոլոր խանութները, ողջունեց ավտոբուսի ուղևորներին։

Դավիթաշենցիները, թեև լավ ճանաչում են Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն դեռ չեն կողմնորոշվել. Իրենց ձայնը տալ Բարև Երևան Դաշինքին, թե ոչ։
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում.