«Այդ խոսքն իր ավարտին չի հասել» (տեսանյութ)
Միայն իմ դիակի վրայով ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կերդվի։ Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունն այսօր նրան կրկին հիշեցրեցին
«Այդ խոսքն իր ավարտին չի հասել, այդ խոսքի իրականացման համար ժամանակ դեռ կա»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:
Րաֆֆի Հովհաննիսյանը զարմանում է քաղաքական այն գործիչների վրա, ովքեր փետրվարի 18-ին ոչինչ չարեցին կամ շատ փոքր բան արեցին, և այսօր գնահատական են տալիս ուրիշներին:
«Սա վերաբերում է քաղաքապետի հավակնորդ թեկնածու նախարարին, ով գնահատում է իմ ձեռքսեղմումը Արմեն Մարտիրոսյանի հետ: Ուրիշ անելիք չունի՞»,- այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ «Բարև Երևանը» մայիսի 5-ին հաջողություն է գրանցելու, իսկ բոլոր այն ուժերը, որոնք նախագահի ընտրություններին չմասնակցեցին, բայց այսօր մասնակցում են ավագանու ընտրություններին, բոլորն էլ հարգված մրցակիցներ են:
Նրանցից յուրաքանչյուրն ունի ընտրություններին մասնակցելու իր մոտեցումները:
«Մեկն ունի ադմինիստրատիվ ռեսուրս` ուսուցիչներ, զանգեր, սպառնալիքներ, մյուսը` փող, իսկ մենք ոչ ադմինիստրատիվ ռեսուրս ունենք, ոչ էլ փող»,- ասում է «Ժառանգության» առաջնորդը: