Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Աբրահամյանը դիտողություն արեց

Քաղաքականություն
f498e5975722534bf30a061d4de88bb5

Երբ Ֆինանսների նախարարի պաշտոնակատաև Վաչե Գաբրիելյանը ներկայացնում էր «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն դիտողություն արեց՝ նշելով, որ հարկատուների կողմից արդեն կան դժգոհություններ, քանի որ ամեն մի նոր փոփոխություն տարընկալումների տեղիք է տալիս: Նա Վաչե Գաբրիելյանին խորհուրդ տվեց վարչապետի հետ միասին քննարկել այս հարցը եւ վերջիվերջո ներկայանան «Հարկային օրենքսգրքի» վերջնական, ամբողջական տարբերակով:

Բագրատյանը դեմ է

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ քառօրյային հայտարարեց, որ ինքը կատեգորիկ դեմ է «Ապահովագրության եւ ապահովագրական գործոնեության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների մասին նախագծի ընդունմանը:

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է պետությունը ստեղծի ապահովագրական ընկերություններ: Ստեղծեք էքսպորտ-իմպորտ բանկ, որ հասկանանք, որ հենց պետությունն է այստեղ փող դնում ու խրախուսում արտահանումը, այլ ոչ թե գումարը տաք մասնավորին, որն էլ գումարը տանում, դնում է օֆշորային գոտիներում ու սկսում մեծ շահույթներ ստանալ: Այս օրենքը հետ քայլ է»,-ասաց նա։