Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսախցիկներ Հյուսիսային պողոտայում

Հասարակություն
c2a99c26c167452e0a7ef596a1352dc1

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թվականի մայիսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկում (Հյուսիսային պողոտա):

 Ոստիկանությունը նաեւ հայտնում է, որ 2013 թվականի մայիսի 1-ից գործարկվելու է Երևան քաղաքի Սարալանջի փողոցում (Սարի թաղ թաղամաս) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:

 Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: