A
A
Շունն ընկել է դիտահորը
Ապրիլի 28-ին, ժամը 16.28-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շչերբինա փողոցի թիվ 217/006 վագոն-տնակի մոտակայքում շունն ընկել է դիտահորը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16.53-ին հրշեջ-փրկարարները շանն անվնաս դուրս են բերել դիտահորից:
Կովն ընկել է ջրանցքը
Ապրիլի 28-ին, ժամը 23.44-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի խնձորի այգիների մոտակայքում կովն ընկել է ջրանցքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 00.54-ին հրշեջ-փրկարարները կովին անվնաս դուրս են բերել ջրանցքից:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։