Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար հիվանդանոցի մոտ

Հասարակություն
6717f6cbd70e86dcc1d67b33b666c1b4

Երեկ, ժամը 22.13-ին, Գեղարքունիքի մարզի Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` Սևանի բժշկական կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Սինտրա» մակնիշի 28 ՕՕ 692 պ/հ և «ՎԱԶ-21011» մակնիշի 34 TT 806 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Պատահարի հետևանքով «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1973 թ. ծնված Մերուժան Մկրտչյանը և ուղևոր` 1992 թ. ծնված Նարեկ Հովհաննիսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սևան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնակատել են բավարար:

Ըստ ԱԻՆ-ի՝ ապրիլի 29-ին, ժամը 00.14-ին Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 57 LL 934 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը:

Պատահարի հետևանքով վարորդ` 1986 թ. ծնված Գարիկ Այդինյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բճիշկները գնահատել են բավարար: