Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն կհետապնդի խնդիրը

Քաղաքականություն
9dfb7fe01e1975e16da89b4501162530

ՀՅԴ Գերագույն մարմնի շենքում Բուզանդի փողոցի տարածքը գերակա հանրային շահ ճանաչվելու հետեւանքով խաբված բնակիչները հանդիպեցին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:

Ըստ ՀՅԴ ներկայացուիչների` Երեւանի քաղապետարանը, որպես տեղական ինքնակառավարման մարմին, ի սկզբանե պետք է քաղաքացու կողքին լինի, քանի որ գերակա հանրային շահ ճանաչելու` կառավարության ցանկությունը միշտ չէ, որ բխում է քաղաքացու շահերից եւ միշտ չէ, որ համապատասխանում է նույն հանրության շահերին, ինչի ականատեսը եղել ենք:

«Եթե հաջողություն ունենանք Երեւանի ավագանու ընտրություններում, բնականաբար, արդեն մեր քաղաքապետն ինքն անձամբ կնախաձեռնի այդ գործողությունները եւ կդառնա առաջին մարտիկը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում: Բայց անկախ ընտրությունների հաջողությունից, միեւնույն է, որպես ԱԺ խմբակցություն, հետապնդելու ենք խնդիրը»,- նշեց Մինասյանը:

Arf.am