«Երեւանի համար ցավացող տղամարդ է» (տեսանյութ)
Արվեստագետ Լեւոն Իգիթյանը տեղյակ է, որ Տարոն Մարգարյանի կողմնակիցները լրագրողի են ծեծել. «Դուք՝ ժուռնալիստներդ, անընդհատ կռիվ եք ման գալիս, քաշքշոց, բարդություններ»։
Կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանն անձամբ դատապարտում է լրագրողի հետ տեղի ունեցածը, բայց նկատում, որ Լեւոն Իգիթյանը ուզում էր բարձր արժեքներից խոսել, բռնության մասին կարելի էր ավելի ուշ հարցնել« Ինքը արվեստից ա պատմում, մեծ բան արվեստի, մենք փրկում ենք, գիտեք, ինչ, բան... (Այնուհետեւ լրագրողին նմանակելով-խմբ.) Դուք տեղյակ եք, որ...»
Պարոն Դովլաթյանը լավ է ճանաչում լրագրողի հանդեպ բռնություն գործադրելու մեջ կասկածվող Երեւանի ավագանու հանրապետական անդամ Աշոտ Պապայանին, հաստատ կարող է ասել՝ տղամարդ է. «Երեւանի համար ցավացող տղամարդ է»։
Ի դեպ, երկու արվեստագետներն էլ գործող ավագանու հանրապետական խմբակցության անդամներ են։ Այնպես չէ, որ ավագանու ընտրությունները Լեւոն Իգիթյանի սրտով են:
«Ես որ էդ իրավունքը ունենայի՝ 12 թաղապետարան կա, չէ՞, վարչական շրջան, կգնայի տեսնեի՝ որը լավ ա աշխատում, նրան կնշանակեի»,-ասաց նա։