Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6613 դիտորդ՝ ավագանու ընտրություններում

Քաղաքականություն
d9a883d37212e0c7864f199bc3dccd48

Երեւանի ավագանու ընտրությունները կդիտարկի տեղական 6613 դիտորդ։

Երեկ ավարտվել է դիտորդների հավատարմագրումը, եւ ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից, հավատարմագրվել է 26 տեղական դիտորդական կազմակերպություն։


Ավագանու ընտրությունների ժամանակ ամենաշատ դիտորդները կունենա «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»-ն՝1544, իսկ ամենաքիչը՝ 7 դիտորդով, ընտրություններին կհետեւի «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն» ՀԿ-ն։

Ընտրության ընթացքին կհետեւի նաեւ մեկ միջազգային՝ «Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրես» կազմակերպությունը։

Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 5-ին։ Ընտրությանը մասնակցում է 6 կուսակցություն եւ մեկ դաշինք։