Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքագետ. Լսե՞լ եք նման բան

Քաղաքականություն
c6b817b4556c1b52584387ec0626cb57

«Պայքար պետք է լինի, բայց պետք է իմանալ նաեւ, որ Հայոց հարցը կլուծվի ուժի կամ միջազգային ճգնաժամի պարագայում»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Նա կարծում է, որ պատրանք է, թե թուրք հասարակությունը փոխվում է, այն մնում է «ռասիստական եւ օտարատյաց ինչպես կրոնի, այնպես էլ քաղաքացիների առումով»:

«Լավ, եթե թուրք հասարակությունը փոխվեց,ի՞նչ է անելու, ասելու է Էրզրումը եկեք վերցրե՞ք: Կամ պետք է Կարսից դուրս գա, կամ հայկական քաղաքացիություն ընդունի, կամ թողնի՞ էսօրվա իր ապրած տունը Երզնկայից գնա արեւմուտք: Բայց ո՞ր թուրքն է անելու, դուք լսել է՞ք էս առաջավոր թուրքերից նման բան, որ մեկը ասի հայրենիքը ձերն է կամ Արեւմտյան Հայաստան բառը օգտագործի»,-ասում է Շիրինյանը:

Նա նշում է, որ Հայոց Ցեղասպանությունից օգտվել է քուրդը, ինչը ապացուցվում է նրանով, որ այսօր Արեւմտյան Հայաստանում ապրողը եւ տերը հենց քուրդն է:

Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը Հայոց Ցեղասպանության հարցում, ըստ քաղաքագետի, այն աշխարհաքաղաքական իրողությունից ելնելով, թեքվում է դեպի Թուրիքիա: