Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Զոռբայություն ՀՀ-ում չի լինելու" (տեսանյութ)

Քաղաքականություն
e1ef5b224112b7837f208cee77cf7050

«Կլանների ժամանակն անցավ, եկել է խաղաղության ժամանակը, եկել է այն ժամանակը, որ արյունով և զոռբայությամբ ոչինչ չի լուծվի: Եվ չենք հանդուրժելու, ոստիկանությունը այլևս չի հանդուրժելու»,- այսօր Գյումրի կատարած այցելության ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը՝ անդրադառնալով ապրիլի 23-ի Գյումրիի կրակոցներին:

«Էստեղ Գյումրիում ունենք երկու, չեմ վախենում օգտագործել, կլան, որոնք, չգիտեմ ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով, զոռբայություններով, ջարդուփշուր անելով՝ իրենցն են թելադրել, բայց չի լինի, այլևս ավարտվեց այդ դարաշրջանը: Զոռբայություն ՀՀ-ում չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվել, կհայտնվեն այնտեղ, որտեղ գնում են մարդիկ, որ զենքով և արյունով են լուծում խնդիրները»:  Gala TV