Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անչափահաս է ձերբակալվել՝ կրակոցների փաստով

Հասարակություն
42f000f9095d37ee2a8883f23f7ec5db

Ապրիլի 23-ին կեսօրին Գյումրու կենտրոնում՝ Շիրակացի փողոցում հնչած կրակոցների փաստով եւս մեկ քաղաքացու այսօր ձերբակալել են: Այս մասին ԳԱԼԱ-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Դատախազը փոխանցեց, որ իրավապահ մարմինների կողմից շարունակվող օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում անձը այսօր ներկայացել է ոստիկանություն եւ նրան ձերբակալել են: Այսօր ոստիկանություն ներկայացված անձը Հարություն Խաչատրյանի (Քավոր Հարութի) անչափահաս որդին` Գեւորգ Խաչատրյանը, որը եղած ապացույցներով կրակոցներից հետո հայտնվել է դեպքի վայրում ` կրելով T 74 տեսակի ինքնաձիգ: Անչափահաս Գեւորգ Խաչատրյանին ձերբակալել են ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ գործով ձերբակալված եւս մեկ անձ կա՝Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝Վահե Ղուկասյանը: « Գալա»