Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղուկասյանը ստիպված կլինի բացատրություն տալ

Քաղաքականություն
7700cbb3c3725bc48b2d33925e84a57b

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա մերձավորները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: «Փաստինֆո» գործակալության այս տեղեկությունը հաստատեցին նաեւ Շիրակի մարզի դատախազությունից: Պատճառը Գյումրիում այսօր տեղի ունեցած կրակոցներն են: Ըստ ամենայնի, Վարդան Ղուկասյանը ստիպված կլինի բացատրություն տալ ոստիկանությունում:

Ավելի վաղ  Բագրատաշենի սահմանային կետից բերման էր ենթարկվել Վարդան Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանը։ Նախնական տեղեկություներով, Գյուրիում այսօր հնչած կրակոցները Կ.Ղուկասյանի   եւ Հարություն Խաչատրյանի որդու միջեւ ամիսներ առաջ տեղի ունեցած ընդհարման շարունակությունն է:Փաստինֆո-ի տեղեկություններով, այսօր ընդհանուր առմամբ ոստիկանության բաժին է բերման ենթարկվել Վարդան Ղուկասյանի շրջապատի մոտ 10 մարդ: Կասկածներ կան, որ կրակողների թվում եղել է Վ.Ղուկասյանի եղբորորդիներից մեկը: