Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Ռուստամյանի հայրը

Քաղաքականություն
f2248324f4d56eda59b04ed8cd295707

Այսօր 83 տարեկան հասակում մահկանացուն է կնքել Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայրը՝ Եզնակ Ռուստամյանը։ Համեստ մտավորականը իր ողջ կյանքում օգնել է հազարավոր հիվանդների, աշխատել խղճով եւ նվիրվածությամբ, անցել բժշկի դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհը։ ՀՅԴ Բյուրոն եւ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր վշտով ցավակցում են սիրելի ընկերոջն ու Ռուստամյան ընտանիքին, անգնահատելի կորսի առիթով։ Եզնակ Ռուստամյանի հոգեհանգիստը տեղի կունենա չորեքշբթի, ապրիլի 24-ին երեկոյան ժամը 18-ին, նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Վերջին հրաժեշտի արարողությունը կայանալու է ապրիլի 25¬ին, ժամը 14-ին, նույն եկեղեցուց։