A
A
Երթը սկսվել է/ ուղիղ եթեր (տեսանյութ)
Ազատության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը:
Ակցիայի մասնակիցները այրեցին Թուրքիայի դրոշը` որպես Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան:
Դրոշի կրակից էլ վառվել են ջահերը:
Երթի մասնակիցները Արամ Խաչատրյանի արձանի մոտից ՀՀ դրոշով, ազգային երգեր երգելով շարժվում են առաջ: Երթը կընթանա ավանդական ուղով` Բաղրամյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդ։
Երիտասարդները վանկարկում են՝ հատուցում, հատուցում։
Դիտեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։