Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրադարանում բացվեց նոր սրահ

Հասարակություն
9f827786049664cb8b9f8c4f8ba54ca0

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները և Հայաստանի ազգային գրադարանի ղեկավարությունն այսօր հանդիսավոր կերպով բացեցին ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի նոր վերանորոգված սրահը, որը գտնվում է Հայաստանի ազգային գրադարանում (ՀԱԳ):

Միջոցառումը նվիրված է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» մեկամյա ծրագրի ավարտին ու Գրքի և Հեղինակային իրավունքի համաշխարհային օրվան:

ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններ հիմնվել են բազմաթիվ երկրներում, և դրանց նպատակն է հանրությանն ապահովել ՄԱԿ-ի գործունեության, աշխարհում կատարվող իրադարձությունների ու ՄԱԿ-ի անդամ երկրների վերաբերյալ տեղեկատվությամբ:

ՀԱԳ ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի հիմնական ֆոնդն ունի տասը հազար միավոր գրքեր, հանդեսներ, պաստառներ և ՄԱԿ-ին վերաբերող այլ նյութեր: Դրանք հիմնականում անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով են: Ֆոնդը մշտապես լրացվում է ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակից ու ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունից ստացվող գրականությամբ:


Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ի անկյունների, գրադարանների, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, ուսանողներ, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչներ և իմացան ավելին ՄԱԿ-ի մասին ՄԱԿ-ի հրատարակությունների միջոցով, որոնք ևս ցուցադրվել էին գրադարանի ընթերցասրահում:

Հայաստանի ազգային գրադարանում է տեղակայված ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններից մեկը: Հայաստանի ազգային գրադարանի ավանդապահ գրադարանը հիմնվել է 1997 թվականին, իսկ առաջինը հիմնվել է Հայաստանի պետական համալսարանում 1995-ին: Երկու գրադարաններն էլ ստեղծվել են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության օգնությամբ: