Ստիպված է եղել հիվանդ ձեւանալ
«Ինչպես դատավարությունների ժամանակ վկաններին,այդպես էլ ցեղասպանությանը անդրադառնալիս մենք չենք կարող չանդրադառնալ վերապարածներին»,-համոզված է բանահավաք Վերժինե Սվազլյանը, ով «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները» գրքի հեղինակն է։
Տիկին Սվազլյանը շատ լավ է հիշում այն դժվարությունները,որոնք ստիպված է եղել հաղթահարել գիրքն ավարտելու համար։Նա աշխարհի բազմաթիվ երկրներում է եղել ականատեսներ գտնելու նպատակով։
«Ֆրենզոյի ծերանոց մտնելու համար ես ստիպված եմ եղել հիվանդ ձևանալ ու անտեղի նարկոզ ստանալ,բայց կարողացա 40 վերապրածների հետ զրույցել»,-այսօր հիշում է նա։
Բազմաթիվ գրքերի հեղինակին այսօր հպարտությամբ է նշում,որ գրքում ամփոփված է 700 ընտանիքների պատմություն և ավելի մեծ հպարտությամբ ընդգծում.« Բազմաթիվ մարդիկ են իրենց հարազատներին գտել իմ գրքի շնորհիվ,որոնց կորցրել էին այսքան տարի»։
Ի դեպ, գիրքը,որն լույս է տեսել դեռ 2011 թվականին,այս տարի կհրապարակվի նաև թուրքերեն։