Ակցիա Նախագահականի մոտ (տեսանյութ)
Նախագահի նստավայրի դիմաց այսօր հավաքվել էին սկավառակների վաճառքով զբաղվողները։
Ապրիլի 18-ից նրանց խանութները փակ են, քանի որ առանց դրոշմապիտակի սկավառակներ վաճառող ձեռներեցները կտուգանվեն 2,5 միլիոն դրամով, իսկ երկրորդ անգամ խախտումը կրկնելու դեպքում կենթարկվեն 2 տարի ազատազրկման։
Այսօր նրանք նախագահին նամակ են հանձնում, որով խնդրում են դրոշմապիտակներ տրամադրել, ապրանքային մնացորդը սպառելու համար։
Հետո արդեն ձայնասկավառակների խանութների սեփականատերերը պատրաստ են օրենքին ենթարկվել ու չվաճառել առանց դրոշմապիտակի սկավառակներ։
Նամակը նախագահականում ընդունեցին ու խոստացան գործին ընթացք տալ։
Սակայն այս պատասխանը հավաքվածների համար այդքան էլ գոհացուցիչ չէր։ Գործը կարող է ամիսներ տեւել, իսկ մինչեւ այդ խանութների սեփականատերերը փակ խանութների համար պետք է հարկեր մուծեն ու ընտանիքների հացի խնդիրը լուծեն։