Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիետոլոգը՝ ճիշտ սննդակարգի մասին (տեսանյութ)

Հասարակություն
a8b5ea757da32fa219a7a2456393c230

Հայաստանում մարդիկ սնվում են ինչպես ոչ ճիշտ ռեժիմով, այնպես էլ օգտագործում չտեսակավորված սնունդ. իր 6 տարվա ուսումնասիրությունների արդյուքնում հասկացել է դիետոլոգ Դավիթ Գասպարյանը:

«Պետք է մենք սնվենք ժամը 11-ից մինչեւ 7-8-ը: Ժամը 8-ից հետո չի կարելի ուտել: Իսկ առավոտյան պետք է մինչեւ ժամը 11-ը քիչ ուտել եւ ուտել սնունդ, որը բնական է, որի համար քիչ էներգիա է ծախսում մեր օրգանիզմը՝ մարսելու, վերամշակելու վրա: Իսկ այդպիսի սնունդ են բանջարեղենը, մրգերը»,-ասում է սննդի պատրաստման մասնագետ Դավիթ Գասպարյանը:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս չխառնել ուտելիքը, քանի որ այդ դեպքում օրգանիզմը մեծ քանակի էներգիա է ծախսում մարսողության վրա, խախտվում է օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռությունը եւ բջիջների նյութափոխանակությունը:

Տեսակավորված եւ բնական սննունդը օրգանիզմին մեծ քանակությամբ էներգիա է տալիս, ինչպես նաեւ կանխարգելում մի շարք հիվանդություններ:

«Քաղցրը պետք է ուտել 1-1,5 ժամ առաջ, դրանից հետո նոր ուտել հիմնական սնունդը: Ոչ մի բանի հետ հաց չի կարելի ուտել»,-ասում է Գասպարյանը:

Ճիշտ սննդակարգ պահելուց բացի, օրգանիզմը վնասակար բակտերիաներից մաքրելու համար դիետոլոգը օգտագործում է օրգանիզմը մաքրող եւ սնող միջոցներ: Այս միջոցներից յուրաքանչյուրն ունի իր պատրաստման եւ օգտագործման ձեւը:

«Առաջին ամենակարեւոր հզոր միջոցներից մեկն են տիբեթական սնկերը, սրանք մակրոօրգանիզմներ են, ծովային բրինձ, հնդկական բրինձ, կաթի սունկ եւ թեյասունկ»,-հավելում է Գասպարյանը: