Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Toms» կոշիկներ՝ սիրիահայ աշակերտներին

Հասարակություն
941855e515ca6ed3d0afa7002d47cbe1

Այսօր սիրիական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող Կիլիկյան վարժարան էին այցելել «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատասխանատուներ Վահան Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը և Խաչիկ Ջոզիկյանը: Կիլիկյան վարժարանում առաջինից իններորդ դասարաներում սովորում են շուրջ երեք հարյուր սիրիահայ երեխաներ:

Նախաձեռնության անդամները վարժարան էին այցելել կրթական գործընթացին ծանոթանալու, ինչպես նաև խոստացված նվերը աշակերտներին փոխանցելու համար: «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Կիլիկյան վարժարանի բոլոր աշակերտներին նվիրեց «Մեծն Ներսես» բարեգործական հիմնադրամի կողմից հատկացված «Toms» սպորտային կոշիկներ` խոստանալով ապագայում ևս անակնկալներով ուրախացնել վարժարանում իրենց կրթությունը շարունակող սիրիահայ երեխաներին և մշտապես ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ