Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր Հայաստանը» միացավ ՕԵԿ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
93c70252fc844a7ed356dae6264d9db7

«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր համալրվեց 400 անդամով։

«Նոր Հայաստան» կուսակցության անդամները, չստանալով Արդարադատության նախարարության գրանցումը, որոշել էին միանալ «Օրինաց երկիր» կուսակցությանը։

Այսօր «Կոնգրես« հյուրանոցում Բաբկեն Հարությունյանը թվարկեց Արթուր Բաղդասարյանի այն արժանիքները, ինչի համար համաձայնվել են։ «Բիզնես էլիտան մաքրվեց ի պատիվ այդ կուսակցության, 2008 թ նախագահի ընտրությունների ժամանակ պաշտոնական տվյալներով 3-րդ տեղը գրաված Արթուր Բաղդասարյանը չգնաց բախումների։ Գնար բախումների՞, որ զոհեր լինեին»,- նշեց նա եւ այնուհետեւ ավելացրեց, որ գնում են պայքարի վճռական մարդկանց եւ վճռական թիմի հետ են աշխատելու՝ ի պատիվ կուսակցության ղեկավարի։

«Կարեւոր որոշումը պետք է բխի մեր սրտից եւ համոզմունքից»,- ավելացրեց նա։

Այսօր կուսակցության համագումարը սկսեց 40 րոպե ուշացումով եւ տեւեց ընդամենը 20 րոպե։ Կուսակցությանը անդամագրվելու հարցը որոշվեց ոչ բոլոր անդամների մասնակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը եւ Հեղինե Բիշարյանը։