A
A
Այրվածքներ է ստացել գերեզմանատանը
Ապրիլի 20-ին, ժամը 11.05-ին տարբեր աստիճանի այրվածքներով Գյումրի քաղաքի ԲԿ է տեղափոխվել Արթիկ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 21/1 տան բնակիչ՝ 1978 թ. ծնված Ա. Վարակյանը: Նախնական տվյալներով տուժածը այրվածքները ստացել է Արթիկ քաղաքի գերեզմանատանը խնկամանում կրակ անելուց:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։