Արագ շախմատի սիրողական առաջնություն
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ ս/թ մայիսի 11-12-ը կազմակերպում են Հայաստանի երիտասարդ գիտնականների արագ շախմատի սիրողական առաջնություն:
Առաջնությանը կարող են մասնակցել մինչև 35 տարեկան գիտաշխատողները, դասախոսներ, լաբորանտները, ասպիրանտները և երիտասարդական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մրցաշարը կրում է սիրողական բնույթ և նախատեսված չէ պրոֆեսիոնալ շախմատիստների համար: Մասնակցությունը առաջնությանը անվճար է: Առաջնությունը անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 7 փուլով: Մեկ պարտիայի համար յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի 10 րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլին ավելացվելով լրացուցիչ 5 վայրկյան:
Հաղթողները կարժանան պարգևների և պատվոգրերի:
Առաջնությանը մասնակցելու համար պետք է լրացնել գրանցման առցանց թերթիկը
ՙԵրիտասարդ կենսաբանների ասոցիացիա՚ ՀԿ