Րաֆֆի Հովհաննիսյանը նոր շարժում է սկսում
Այսօրվանից մեկնարկում է «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման ձեւավորումը։ Այս մասին հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
« «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումը ավելի շատ լինելու է քաղաքացիների, քաղաքացիական դաշինք, որին կարող են ամրագրվել նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ»,-ասաց նա։
Նոր Հայաստան քաղաքացիական շարժմանը անդամարգվելու նախապայմանը մեկն է՝ պայքարը վեր է կուսակցական շահից;
Պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ շարժումը իր կորիզներն է ձեւավորելու , ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ Արցախում, Սփյուռքում։
Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ նախագահի ընտրություններից հետո ունենք մեկ ձեռքբերում. «Քաղաքացին այլևս ձարբազատվել է իր վախից, տեր է իր քվեին»։
«Կոչ եմ անում բոլորին, իրար չքարկոծել, ժողովրդի պայքարը վճռական մի հանգրվան է հասնում, որը բերելու է դուք ինքներդ ասեք»,-ասաց նա։