Անօրինական միգրատներին վերադարձնելու են
Հայաստանն այսօր կոնկրետ քայլ է արել Եվրամիության հետ հարաբերությունների ուղղությամբ։ Այսօր հայտարարել է ԵՄ Ներքին գործերով հանձնակատար Ցեցիլիա Մալմսրոմը,ով աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ ստորագրել է Հայաստան - Եվրոպական Միություն ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:
Ըստ հանձնակատարի՝ այս համաձայնագիրը պայքար է անօրինական միգրացիայի դեմ։ Մի քանի ամիս առաջ արդեն՝ 2012թ դեկտեմբերի 17-ին Հայաստանի հետ ստորագրվել էր վիզաների դյուրացման համաձայնագիրը՝ ՀՀ քաղաքացիների հնարավորություն տալու համար ավելի հեշտությամբ ճամփորդել Եվրոպայում։
Այսօր ստորագրված համաձայնագրով ամբողջանում է փաթեթը։ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը հստակ պարտավորություններ է դնում ՀՀ եւ ԵՄ իշխանությունների առջեւ երբ եւ ինչպես վերադարձնել անօրինական միգրանտներին՝ հատուկ արագացված գործընթացով։
Եվրոպառլամենտը այժմ պետք է տա իր համաձայնությունը երկու համաձայնագրերին՝ դրանք ուժի մեջ մտնելու համար։
Ի դեպ, երեկ Եվրապառլամենտի պատգամավորները կողմ են քվեարկել Ուկրաինայի եւ Մոլդովայի քաղաքացիների համար վիզաների դյուրացմանը։ Այսուհետ այն ուկրաինացիներն ու մոլդովացիները, որոնք ունեն ծառայողական կենսաբանական անձնագրեր, կարող են մեկնել ԵՄ՝ առանց կարճաժամկետ վիզաների, իսկ մյուս քաղաքացիների համար վիզաների տրամադրման գործընթացը հեշտացվել է։