Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կցանկանար 5 րոպեով ԿԳ նախարար լինել (տեսանյութ)

Հասարակություն
27fe59e6c7ea315c8aeb5e5952b6ad6b

Այսօր Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային օրն է:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ուրախ է, որ հուշարձանները այնքան կարևոր են միջազգային քաղաքակիրթ մարդկանց համար, որ հատուկ օր են սահմանել։

«Մեծ ցավով պետք է նշեմ, որ մեր երկրում հասարակությունը չի կարևորում այս օրը և երբեք չեմ զգացել հուշարձանների հանդեպ հոգածություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սամվել Կարապետյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչ կաներ հուշարձանագետը, եթե նշանակվեր ՀՀ մշակույթի նախարար, պարոն Կարապետյանը ասաց. «Ես ավելի շատ կցանկանաի հինգ րոպեով Կրթության նախարար լինել: Առաջին հերթին որոշում կստորագրեի, որ հանրակրթական դպրոցների տնօրենները արշավներ կազմակերպեին աշակերտների համար, որ երեխաները ճանաչեին իրենց հայրենիքը»:

Հուշարձանագետը համոզված է, որ Հայասանում արտագաղթի հիմնական պատճառը տնտեսական վատ պայմանները չեն. «Վերջերս միջազգային կառույցներից մեկը մի հետազոտություն էր կատարել, ըստ որի, հարեւան Ադրբեջանում և Վրաստանում ցանկանում են արտագաղթել հասարակության տասնչորս տոկոսը, իսկ Հայաստանում այդ թիվը հասնում է քառասունի: Սա խայտառակ թիվ է և վկայում է, որ մենք նվազ հայրենաճանաչ երկիրն ենք»:

Սամվել Կարապետյանը, հիշելով իր մանկությունը, նշեց, որ ինքը դպրոցական տարիներին ընկերների հետ արշավների էր կազմակերպում և հայրենիքը լավ ճանաչելու արդյունքում է, որ նրանիցի ոչ մեկը մինչև այսօր չի լքել Հայաստանը. «Մենք մեր արմատներից հեռացել ենք, և չենք գիտակցում մեր հայ լինելու առաքելությունը: Դավաճան հասարակություն ենք դարձել: Այսօր հայ երեխաները հայկական հեքիաթներով ու հայկական մեղեդիներով չեն մեծանում: Այս փչացած վիճակը լավ բանի չի հանգեցնի»: