Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բեդ Բոյս օֆ Դանս»-ը ելույթ կունենա Երեւանում

Հասարակություն
4ee732f9b5ee890dec9475dd8812f94a

Ապրիլի 18-ին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա ամերիկյան «Բեդ Բոյս օֆ Դանս» պարային համույթի և Հայաստանի ազգային բալետի համատեղ ներկայացումը: Ներկայացումը դասական բալետի ու կրքոտ ժամանակակից պարի համադրություն է:

Այս համատեղ ծրագիրը ապրիլի 19-ին ժամը 19:00 կներկայացվի Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ ապրիլի 20-ին ժամը 19:00՝ Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում: Ներկայացումների մուտք ազատ է, տոմսերն՝ անվճար:

«Բեդ Բոյս օֆ Դանս» պարային համույթը հիմնադրվել է 2007թ. ամերիկյան պարային լեգենդ Ռաստա Թոմասի կողմից: Այն պարի սահմանները ընդլայնել է՝ ներառելով մարզական ցատկեր, անվերջ պտույտներ ու անսահման անհատականություն: Համույթն իր դյութիչ կատարումներն է մատուցում հասարակությանը՝ հանդես գալով տարեկան 150 համերգով ավելի քան կես միլիոն երկրպագուների առաջ աշխարհի տարբեր անկյուններում: «Բեդ Բոյս օֆ Դանս» խումբը հայաստանյան հանդիսատեսին է ներկայացնելու իրենց լավագույն ներկայացումներից մեկը, որը կոչվում է «Rock the Ballet»:

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամլո ծառայությունը։