Արամ Մանուկյան. «Համոզվում ես, որ ճիշտ ես արել» (տեսանյութ)
Բոլորը ծարավ են խելացի եւ գրագետ խոսքի եւ ՀԱԿ անդրանիկ համագումարին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը բոլորին մտածելու տեղիք տվեց... Կարծում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. «Իր ասածների ու գործողությունների մեջ անընդհատ դինամիկա կա, ես ավելին ասեմ` այսօր ամենաակտիվ քաղաքական գործիչը Տեր-Պետրոսյանն է, որից անընդհատ բան են սպասում, ընդ որում նոր բան, ոչ միայն կրկնություն, այլեւ թափով, քաշով, ասլեիքով, լրջությամբ»։
Պարեն Մանուկյանը չի հիշում Լեւոն Տեր-Պետրոսյանի որեւէ ելույթ, որը քննարկման առարկա դարձած չլինի։ Նա բնական է համարում նաեւ բացասական գնահատականները. «Իշխանությունների կողմից այնպես բացասական, սիրուն գնահատականներ են գալիս, որ դու համոզվում ես, որ ճիշտ ես արել»։
Արամ Մանուկյանի համար տարօրինակ էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին հատկապես ցավոտ արձագանքեց «Ժառանգություն»-ը: ՀՀ առաջին նախագահը մասնավորապես նշել էր, որ իր մանկության երազանքը չի եղել ոստիկանապետի հետ գնալ աղոթելու, սակայն միաժամանակ բոլորին կոչ արել չքննադատել Րաֆֆի Հովհաննիսյանին` համարելով,որ նա է այսօր բարիկադների վրա։
Արամ Մանուկյանը հիշեցնում է` ընդդիմադիր դաշտը խառնելն ու ընդդիմադիրներին միմյանց դեմ դուրս բերելը իշխանությունների երազանքն է, որը չպետք է թույլ տալ;