ՀԱԿ –ը կո՞չ է անում վերադառնալ ՀԱԿ
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+» ստացել է այս հաղորդագրությունը, որը խորագրված է՝ Հայ Ազգային Կոնգրես Կուսակցությունների միավորման քաղաքական խորհրդի հայտարարությունը:
Կոնգրես դաշինքի մաս կազմած «Ժողովրդավարական ուղի», «Ժողովրդավարական հայրենիք», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» եւ Կանաչների կուսակցություններից Մանուել Գասպարյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը եւ Արմենակ Դովլաթյանն այսօր հանդիպել են, որի արդյունքում էլ տարածել են նշված հայտարարությունը.
Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:
Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագաները:
Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:
Հայ Ազգային Կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության և ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը:
ՀԱԿ քաղաքական խորհուրդ
17.04.2013թ.