Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկան ու գովեցին Տարոն Մարգարյանին

Քաղաքականություն
9388019c2888c97f36945cb93ef2e98e

Ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանը Երևանի ավագանու ընտրություններում իր ձայնը տալու է ՀՀԿ ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Ըստ նրա Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման շրջանում գեղեցկացրել է Երևանը։
«Կանաչապատել, ասֆալտապատել, եթե այսպես շարունակվի Երևանն ավելի կգեղեցկանա։ Քաղաքապետը պետք է սրտացավ լինի, էս երկրի, էս քաղաքի համար»,-ասաց Ջիվան Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը:

 Оլիմպիական չեմպիոն, Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանն էլ թեև չի կարող մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ Գյումրիի գրանցում ունի, սակայն չի կարող չնշել վերջին շրջանում Երևանում տեղի ունեցած դրական փոփոխությունները։

«Ես, որ մի քանի տարի առաջ ԱՄՆ-ից եկա, քաղաքի դիտահորերը բաց էին, իսկ այսօր քաղաքում բաց դիտահորեր չես գտնի։ Փողոցներն ասֆալտապատ են»,-ասաց Յուրի Վարդանյանը։

Քաղաքում առկա խնդիրներից նա առանձնացրեց ծայրամասերում, բարձրահարկ շենքերում տիրող իրավիճակը։ Ըստ նրա, եթե բնակչից ավելի շատ գումար գանձվի մուտքերի, վերելակի ծառայությունների դիմաց, ապա վիճակը կբարելավվի.«Ես ապրում եմ Լեոի փողոցում, նորակառուց բարձրահարկ շենքում և ծառայությունների համար վճարում եմ 250 դոլարին համարժեք դրամ և չեմ դժգոհում, կատարյալ վիճակ է։ Եթե բնակիչը շատ վճարի, շատ էլ կպահանջի»։

Այն հարցին, իսկ 30 հազար դրամ թոշակ ստացող քաղաքացին ինչպես պետք է և ապրի և վճարի ծառայությունների համար, պարոն Վարդանյանն այդպես էլ չպատասխանեց։

Օլիմպիական չեմպիոնն ընդգծեց, որ քաղաքապետարանի բյուջեն այնքան էլ մեծ չէ և ինչ քաղաքական ուժի ներկայացուցիչ էլ ընտրվի, թեկուզ աշխարհի լավագույն քաղաքապետերը գան Երևան, միանգամից ոչինչ չի փոխվի.«Չպետք է մոռանալ, որ բյուջեի սահմաններում է արվում ամեն ինչ»։