Տ. Մարգարյան. «Թող հայելու մեջ նայի իրեն»
ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ պետք է պայքարել ոչ թե Տարոն Մարգարյան անձի դեմ, այլ համակարգի, քանի որ Դուք ընդամենը խամաճիկ եք: Ինչպե՞ս կարձագանքեք առաջին նախագահի այս գնահատականին՝ Yerkir.am-ի այս հարցին՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ասել է. «Ինձ թվում է իրեն համապատասխան մարդիկ արձագանքել են: Թող ամեն մարդ, ինչ խոսում է, առաջին հերթին իր մասին խոսի, հայելու մեջ նայի իրեն»:
Տարոն Մարգարյանը անդրադարձավ նաեւ Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ գործող քաղաքապետը «ատկատներով» է զբաղված: «Ամոթ է նման խոսակցություն ծավալել, եթե նման խնդիր կա, ապա կան իրավապահ մարմիններ, եթե նման արտահայտություններ են անում, թող դիմեն իրավապահ մարմիններին: Ես պարզ ճակատով եմ երեւանցիների առջեւ կանգնում: Դուք մոռացե՞լ եք` տասնյակ տարիներ շարունակ մեր ժողովրդի գլխին ինչ էին սարքում»։