Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեր-Պետրոսյանի ռադիկալ քայլը (տեսանյութ)

Քաղաքականություն
4f24ab27b0157e122c75e12a29aa1043

ՀԱԿ-ն այսօր մաքրվել է ու պատեհապաշտների թիմից դուրս է եկել` դառնալով կուսակցություն: Սա քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքն է. «ՀԱԿ-ում այսօր այն մարդիկ են, որոնք գիտեն, որ մոտակա ժամանակում ՀԱԿ-ն իշխանության չի գալու, բայց այդ մարդիկ իրենց էնտուզիազմով մտած են ՀԱԿ-ի մեջ»:

Ըստ քաղաքագետի` Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում առանձնացրեց այն հիմքերը, որոնց շնորհիվ ՀԱԿ-ի կորիզը հնարավոր եղավ պաշտպանել իշխանությունների ազդեցությունից. «Նա գնաց ռադիկալ քայլի, շարժումը ձեւակերպեց կուսակցության, որպեսզի կուսակցության մեջ այդ հակասություններն այդքան սուր չլինեն, որքան որ կար շարժման մեջ: Նոր կուսակցությունը ավելի մոբիլ է եւ ապագայում մեծ, հզոր պոտենցիալ կարող է ունենալ, քան քայքայվող դաշինքը»։

Կառավարաման փորձագետ Հարություն Մեսրոբյանի կարծիքով արդեն 20 տարուց ավելի է մեր քաղաքական գործիչներն որեւէ նոր բան չեն ասում։

Նրա խոսքերով` ՀԱԿ նոր կուսակցության ստեղծումով որակական ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունենա, քանի որ անդամները ՀՀՇ հոգեբանության տեր մարդիկ են. «Զուգահեռներ տարեք` ինչ եղավ, երբ ստեղծվեց ՀՀՇ-ն, աշխարհը շուռ չեկավ, հիմա էլ շուռ չի գա: Այն, որտեղ գտնվում է ՀԱԿ-ը, դա նրա 2008թ.-ից բնական, հերթական վայրէջքի տրամաբանական վիճակն է, քանի որ մի վայրէջք էլ ունեցել է ՀՀՇ-ն»։

Ի դեպ, ՀԱԿ առաջին համագումարում, բացի կուսակցության անելիքներից խոսելուց Լեւոն Տեր-Պետրոսյանը չշրջանցեց նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները` նշելով՝ ով ցանկանում է ՀՀ նախագահ դառնալ, լավագույն ճանապարհը Երեւանի քաղաքապետ դառնալն է.

Տեր-Պետրոսյանի այս տեսակետը միանշանակ չեն ընդունում քաղաքագետները։

« ՏԻՄ համակարգը դա այն դարբնոցն է, որտեղ պետական վերնախավն է կոփվում»,ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյան:

Իսկ կառավարաման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ընդգծում է «Չընտրություններում հաղթում է գործող իշխանությունը»։